Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը Աքազ թագավորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարվածեց նրան և նրանցից մեծ թվով գերիներ վերցնելով՝ տարավ Դամասկոս։ Նաև մատնեց նրան Իսրայելի թագավորի ձեռքը, որը մեծամեծ հարվածներ հասցրեց նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հետևաբար Տեր Աստվածը նրան մատնեց ասորիների թագավորի ձեռքը, և նրանք հաղթեցին նրան, շատ գերիներ վերցրին նրանից և տարան Դամասկոս։ Նաև Իսրայելի թագավորի ձեռքն ընկավ, որ նրան հաղթեց և կոտորած արեց։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:5
11 Խաչաձեւ Հղումներ  

Թեև Ասորիքի զորքը սակավամարդ էր, բայց Աստված նրանց ձեռքը չափազանց շատ զորք մատնեց, քանի որ իսրայելացիները լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։ Այդպես Հովասի նկատմամբ դատաստան տեսավ։


Ահա մեր հայրերը սրակոտոր եղան, իսկ ձեր տղաներն ու աղջիկները և կանայք գերության մեջ են մի երկրում, որ իրենցը չէ, որտեղ էլ գտնվում են այժմ։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


Հովակիմը քսանհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և տասնմեկ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունը Զեկքովրա էր, որը ռամացի Ներիայի դուստրն էր։ Նա Տիրոջ առջև գործեց այն բոլոր չարիքները, որ արել էին նրա նախնիները։ Նրա օրոք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան մտավ Հուդայի երկիրը։ Հովակիմը երեք տարի ծառայեց նրան, բայց հետո ապստամբեց նրա դեմ։ Տերը նրանց դեմ ուղարկեց քաղդեացիներին, Ասորիքի, մովաբացիների, ամովնացիների ու սամարացիների ավազակներին։ Այս բաներից հետո նրանք զղջացին՝ անսալով Տիրոջ խոսքին, որ ասել էր իր ծառա մարգարեների միջոցով։ Սակայն Տիրոջ զայրույթը դեռ Հուդայի վրա էր, որպեսզի մերժի նրան իր ներկայությունից Մանասեի գործած բոլոր մեղքերի և այն անմեղ արյան պատճառով, որ թափեց Մանասեն և Երուսաղեմը լցրեց անմեղ արյամբ։ Տերը չկամեցավ ոչնչացնել նրանց։


Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։


«Գնանք Հուդայի վրա, խոսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք և նրանց վրա թագավոր կարգենք Տաբելի որդուն»։


քանի դեռ չարագործություններդ չէին բացահայտվել, ինչպես այժմ, որ Ասորիքի ու նրա շուրջը գտնվող բոլոր այլազգիների դուստրերի կողմից նախատվում ես բոլոր կողմերից,


Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։