Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 7:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 «Գնանք Հուդայի վրա, խոսենք նրանց հետ, նրանց մեզ ենթարկենք և նրանց վրա թագավոր կարգենք Տաբելի որդուն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 "Գնանք Հուդայի դեմ, ահաբեկենք նրան, նվաճենք այդ երկիրը մեզ համար և նրա վրա թագավոր կարգենք Տաբեելի որդուն"։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 7:6
12 Խաչաձեւ Հղումներ  

Այնպես պատահեց, որ Հուդայի թագավոր Ոզիայի որդի Հովաթամի որդու՝ Աքազի օրոք Ասորիքի արքա Ռասիմը և Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն հարձակվեցին Երուսաղեմի վրա, որպեսզի պատերազմեն նրա դեմ, բայց չկարողացան պաշարել այն։


Արամի որդին, Եփրեմից Ռոմելայի որդին քո դեմ չար խորհուրդ խորհեցին՝ ասելով.


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Այդ խորհուրդը չի մնա և չի լինի.


Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։


բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։


Արդ, դուք կարծում եք, որ դե՞մ կկանգնեք Տիրոջ թագավորությանը, որը Դավթի որդիների ձեռքին է, որովհետև չափազանց շատ զորք ունեք, և ձեզ հետ են ոսկե երինջները, որոնց Հերոբովամը ձեզ համար աստվածներ դարձրեց։


սակայն Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ դրել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան ու նրա որդիներին։


Տերը Աքազ թագավորին մատնեց Ասորիքի արքայի ձեռքը, որը հարվածեց նրան և նրանցից մեծ թվով գերիներ վերցնելով՝ տարավ Դամասկոս։ Նաև մատնեց նրան Իսրայելի թագավորի ձեռքը, որը մեծամեծ հարվածներ հասցրեց նրան։


Քե՜զ հանձնվեցի ես արգանդից, Մորս որովայնից դու ես իմ Աստվածը։


Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծու առջև։


Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։


«Քանի որ այդ ժողովուրդն արհամարհեց Սիլովամի հանդարտահոս ջուրը և ուզեց իր համար թագավորներ ընտրել Ռասիմին և Ռոմելայի որդուն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ