Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդայի բոլոր քաղաքներում պաշտամունքի բարձունքներ կառուցեցին, որպեսզի խունկ ծխեն օտար աստվածներին, և զայրացրին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հուդայի ամեն մի քաղաքում Բարձր տեղեր կառուցեց՝ ուրիշ աստվածների խունկ ծխելու համար, և բարկացրեց իր հայրերի Տեր Աստծուն։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:25
9 Խաչաձեւ Հղումներ  

Այս ամենը նրա համար, որ ինձ լքեցին, խունկ ծխեցին օտար աստվածներին, որպեսզի իրենց ձեռքի գործերով ինձ բարկացնեն, և բորբոքվի իմ բարկությունն այդ տեղի վրա և չմեղմանա”։


Աքազը հեռացրեց Տիրոջ տան սպասքը, կտոր-կտոր արեց դրանք, Տիրոջ տան դռները փակեց և իր համար զոհասեղաններ շինեց Երուսաղեմի ամեն մի անկյունում։


Աքազի մնացյալ գործերը՝ սկզբից մինչև վերջինը, գրի են առնված Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։


Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։


Նա խունկ էր ծխում պաշտամունքի բարձունքներում, տանիքների վրա և ամեն մի սաղարթավոր ծառի տակ։


Այլազգիներին ուղղված այս պատգամը եղավ այն տարում, երբ մեռավ Աքազ արքան.


Քո աստվածները, Հուդա՛, թվով այնքան էին, որքան քո քաղաքները, և ըստ Երուսաղեմի փողոցների թվի՝ ամոթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք Բահաղին խունկ ծխելու համար։


Զորությունների Տերը, որ քեզ տնկեց, Իսրայելի տան և Հուդայի տան չարությունների պատճառով քո հանդեպ չար խոսեց. նրանք իրենք իրենց դեմ գործեցին, ինձ բարկացնելով՝ Բահաղին խնկարկեցին»։


Քեզ համար պոռնկության տուն շինեցիր, բոլոր հրապարակներում քեզ համար բագիններ կանգնեցրիր,