այլազգիներին քշեց մինչև Գազա և նրա սահմանները, պահապանների աշտարակներից մինչև պարսպապատ քաղաքները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրային ու հարավային քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այելոնը, Գադերովթը, Սոկքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամեզերն ու նրա գյուղերը և բնակվել այնտեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիներն էլ հարձակվել էին Հուդայի դաշտավայրի և հարավային կողմի քաղաքների վրա, գրավել Բեթսամյուսը, Այեղոնը, Գադերոթը, Սոքովն ու նրա գյուղերը, Թամնան ու նրա գյուղերը, Գամզոն ու նրա գյուղերը և բնակվել էին այնտեղ, |
այլազգիներին քշեց մինչև Գազա և նրա սահմանները, պահապանների աշտարակներից մինչև պարսպապատ քաղաքները։
Արդ, ես իմ ձեռքը երկարելու եմ քո դեմ և քո իրավունքն եմ վերացնելու, քեզ մատնելու եմ քեզ ատելի այլազգիների դուստրերի ձեռքը, որոնք շեղում էին քեզ քո ճանապարհից։ Ամբարշտություն արեցիր
քանի դեռ չարագործություններդ չէին բացահայտվել, ինչպես այժմ, որ Ասորիքի ու նրա շուրջը գտնվող բոլոր այլազգիների դուստրերի կողմից նախատվում ես բոլոր կողմերից,
Փղշտացիների դեմ։ «Այդ մասին Ամենակալ Տերն այսպես է ասում. “Այն բանի համար, որ այլազգիները ոխ պահեցին, զայրույթով ու չարախնդությամբ վրեժխնդրություն գրգռեցին՝ իսպառ ոչնչացնելու,-
Ապա Բաաղից շրջվում է Ասարեսի ծովակողմը, դեպի Սեիր լեռը, հյուսիսից անցնում է Հարիմ քաղաքի հետևով, այսինքն՝ Քասղոնով, իջնում է Արեգ քաղաքն ու անցնում հարավ։
Սամփսոնն իջավ Թամնաթա և Թամնաթայում այլազգիների աղջիկների մեջ մի կին տեսավ, որը հաճելի թվաց նրան։
Այլազգիներն իրենց զորքը հավաքեցին, որ պատերազմեն։ Նրանք հավաքվեցին Հուդայի երկրի Սոկքով վայրում և բանակեցին Սոկքովի ու Ափեսդոմի Ազեկա բնակավայրի միջև։
Հետևե՛ք և տեսե՛ք. եթե դեպի իր սահմանը՝ Բեթսամյուս է գնում, ուրեմն իմացե՛ք, որ նա է մեզ այս մեծամեծ չարիքները հասցրել, իսկ եթե՝ ոչ, ապա նրա ձեռքը չէ, որ մեզ պատուհասել է, այլ եղած պատիժները պատահական են»։