Եփրեմի իշխանները՝ Հովնանի որդի Ազարիան, Մոսոլամովթի որդի Բարաքիան, Սելեմի որդի Եզեկիան և Քադլիի որդի Ամասիան ելան պատերազմից եկողների դեմ և ասացին նրանց.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիմա լսե՛ք ինձ և ազա՛տ արձակեք այս գերիներին, որ գերել եք ձեր եղբայրներից, թե չէ Տիրոջ կատաղի բարկությունը կիջնի ձեզ վրա»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիմա լսեցե՛ք ինձ և վերադարձրե՛ք այդ գերիներին, որոնց դուք գերեվարել եք ձեր եղբայրներից, որովհետև Տիրոջ սաստիկ բարկությունը ձեզ վրա է»։ |
Եփրեմի իշխանները՝ Հովնանի որդի Ազարիան, Մոսոլամովթի որդի Բարաքիան, Սելեմի որդի Եզեկիան և Քադլիի որդի Ամասիան ելան պատերազմից եկողների դեմ և ասացին նրանց.
Իսրայելացիները Հուդայի երկրի իրենց եղբայրներից գերեվարեցին երեք հարյուր հազար կին, տղաներ ու աղջիկներ և բազում ավար առնելով նրանցից՝ տարան Սամարիա։
Թող բոլոր վայրերում և քաղաքներում իշխաններ նշանակվեն և նրանք, որ օտար կին ունեն, թող գան այն ժամանակ, երբ յուրաքանչյուր քաղաքում ծերերն ու տոհմապետերը կնշանակեն, որպեսզի դատելով քավեն մեզանից այդ մեղքը և մեզանից հեռացնեն այս բանի պատճառով մեզ վրա եկած Աստծու բարկությունը»։
սակայն այդ էլ չեմ համարի ծոմ և ընդունելի օր. ես այդպիսի ծոմապահությունը չընտրեցի,- ասում է Տերը։- Քանդի՛ր անիրավության հանգույցը, վերացրո՛ւ քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները։
որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։
քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։