Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա շինեց Տիրոջ տան Վերին դուռը և Օփեղի պարսպի վրա շատ բաներ կառուցեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը և շատ շինություններ արեց Օփաղի պարսպի վրա։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:3
6 Խաչաձեւ Հղումներ  

միայն թե նա բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։ Նա շինեց Տիրոջ տան վերին դուռը։


Նա կանչեց տոհմերի պետերին, զորապետներին, ժողովրդի իշխաններին ու երկրի ամբողջ ժողովրդին, և նրանք, արքային հանելով Տիրոջ տնից, ներքին դռնով մտան թագավորական տունը և արքային նստեցրին թագավորական գահին։


Դրանից հետո նա պարիսպ շինեց Դավթի քաղաքից դուրս՝ Գեհոնի արևմուտքում, հեղեղատում, որ ձգվում էր մինչև դարպասի մուտքը և շրջապատում Օփելը. նա շատ բարձրացրեց այն։ Նաև զորքի հրամանատարներ նշանակեց Հուդայի բոլոր պարսպապատ քաղաքներում։


Պասքորը հարվածեց Երեմիա մարգարեին և արգելափակեց նրան բանտում՝ Բենիամինի դարպասի մոտ, Տիրոջ տան վերնահարկում։


Հուդայի իշխանները, լսելով այս բաները, թագավորի պալատից եկան Տիրոջ տունը և նստեցին Տիրոջ տան նոր դարպասի առաջ։