սակայն բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամասիան արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առջև, բայց ոչ լիակատար սրտով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ուղիղ գործեց Տիրոջ առջև, միայն ոչ կատարյալ սրտով։ |
սակայն բարձունքների մեհյանները չվերացրեց, և ժողովուրդը տակավին զոհեր էր մատուցում և խունկ ծխում բարձունքներում։
Երբ Ամասիան եդովմացիներին ջարդելուց հետո վերադարձավ, իր հետ բերեց Սեիրի որդիների աստվածներին և նրանց դարձրեց իր աստվածները, երկրպագեց նրանց, և հենց ինքն էլ նրանց զոհեր էր մատուցում։
Հենց որ թագավորությունն ամրապնդվեց իր ձեռքում, նա սպանեց իր այն ծառաներին, որոնք սպանել էին իր արքա հորը։
Տերն ասում է. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով, իր շրթունքներով մեծարում է ինձ, բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից. զուր է ինձ պաշտում, մարդկանց պատվիրաններն ու վարդապետություններն է ուսուցանում։
Բաժան-բաժան արեցին իրենց սրտերը, արդ կորստյան կմատնվեն։ Նա կկործանի նրանց զոհասեղանները. թշվառության մեջ կընկնեն նրանց արձանները։
Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.
Տերն ասաց Սամուելին. «Նրա տեսքին մի՛ նայիր և ոչ էլ հասակի բարձրությանը, քանի որ ես նրան չեմ ընտրել։ Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին»։