Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ նա խոսում էր, արքան ասաց նրան. «Մի՞թե քեզ արքայի խորհրդական եմ նշանակել, զգո՛ւյշ եղիր, թե չէ տանջանքի կենթարկվես»։ Մարգարեն նախ լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Տերը որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չանսացիր իմ խրատներին»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ նա նրան այս բանն էր ասում, թագավորը նրան ասաց. «Մի՞թե քեզ թագավորի խորհրդական են դրել. լռի՛ր, որ քեզ չսպանեն»։ Մարգարեն լռեց, ապա ասաց. «Գիտեմ, որ Աստված որոշել է քեզ կործանել, որովհետև դու այս բանն արեցիր և չլսեցիր իմ խրատը»։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:16
29 Խաչաձեւ Հղումներ  

Արքան չլսեց ժողովրդին, որովհետև կործանումն Աստծուց էր սահմանված, որպեսզի Տերը հաստատի սիլովնացի Աքիայի բերանով իր ասած խոսքերը Նաբատի որդի Հերոբովամի մասին։


Ասան զայրացավ մարգարեի վրա և նրան բանտարկեց, որովհետև այդ բանի համար բարկացել էր։ Այդ ժամանակ Ասան նաև սկսեց դաժան վերաբերվել ժողովրդին։


Իսրայելի արքան ասաց. «Բռնե՛ք Միքիային, հե՛տ տարեք քաղաքագլուխ Սեմերի ու արքայորդի իշխան Հովասի մոտ


Աստծու հոգին պատեց Հովիդայե քահանայի որդի Ազարիային, որը, կանգնելով ամբողջ ժողովրդի մեջ, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Ինչո՞ւ խոտորվեցիք Տիրոջ պատվիրաններից, որ այլևս հաջողություն չունենաք։ Քանի որ լքեցիք Տիրոջը, նա էլ ձեզ է լքելու”»։


Հովաս արքայի հրամանով Տիրոջ տան գավթում մարդիկ հարձակվեցին նրա վրա ու քարկոծեցին նրան։


Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ. Նա մարգարեներ առաքեց նրա մոտ ու ասաց նրան. «Դու ինչո՞ւ հարեցիր այդ ժողովրդի աստվածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։


Ամասիան խորհուրդ արեց և Իսրայելի արքա Հեուի որդի Հովաքազի որդի Հովասի մոտ մարդ ուղարկելով՝ ասաց. «Ե՛կ երես առ երես հանդիպենք»։


Փարավոնն ասաց. «Հեռացի՛ր ինձնից. զգո՛ւյշ եղիր, այլևս չհամարձակվես իմ աչքին երևալ, որովհետև որ օրը երևաս ինձ, կմեռնես»։


Ես քեզ խնայեցի այն բանի համար, որ քեզ ցույց տամ իմ զորությունը, և իմ անունը հռչակվի ողջ աշխարհում։


որովհետև ատեցին իմաստությունը, և չփնտրեցին Տիրոջից երկյուղը,


և չկամեցան անսալ իմ խորհուրդներին և արհամարհեցին իմ հորդորները։


որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։


Քո ապստամբությունը քեզ խրատ է լինելու, և քո չարությունները կշտամբելու են քեզ։ Խելքի կգաս ու կտեսնես, որ քեզ համար դառնաղետ է ինձ լքելը,- ասում է Տերը՝ քո Աստվածը»։ «Ես չհավանեցի քեզ,- ասում է Տերը՝ քո Աստվածը։-


«Ե՛ս չեմ ուղարկել նրանց,- ասում է Տերը,- իսկ նրանք իմ անունից սուտ մարգարեություն են անում, միայն թե կորստի մատնեն ձեզ։ Դուք էլ, ձեր մարգարեներն էլ, որ ձեզ համար անտեղի ու սուտ մարգարեություն են անում, կորստյան եք դատապարտվելու»։


թե Տերը քեզ քահանա կարգեց Հովիդիա քահանայի փոխարեն, որպեսզի Տիրոջ տանը վերակացու լինես ամեն մարդու վրա, որ կմարգարեանա, և ամեն մեկի վրա, որ սուտ գուշակություն կանի, ու նրանց բանտի մեջ շղթայի զարնես։


Կարեի որդի Հովնանը, զորքի բոլոր հրամանատարներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակվելու Հուդայի երկրում։


Ժողովուրդն անպայման լսելու է փողի ձայնը, բայց չի զգուշանալու։ Եվ սուրը հասնելու, բռնելու է նրան. թող նրա արյունն իր գլխին լինի,


Հիսուսը տաճար եկավ և մինչ ուսուցանում էր, նրան մոտեցան քահանայապետներն ու ժողովրդի ծերերը և հարցրին. «Ի՞նչ իշխանությամբ ես անում այդ բաները, և ո՞վ տվեց քեզ այդ իշխանությունը»։


անելու այն, ինչ քո ձեռքն ու կամքը նախապես սահմանել էին, որ կատարվի։


Իսկ եթե Աստված, իր բարկությունը ցույց տալ և իր զորությունը հայտնի դարձնել ուզենալով, մեծ համբերատարությամբ համբերեց բարկության արժանի անոթների հանդեպ, որոնք պատրաստ էին կորստի համար,


Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,


Սակայն Եսեբոնի արքա Սեհովնը չկամեցավ, որ մենք անցնենք նրա երկրով, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, խստացրել էր նրա հոգին ու կարծրացրել նրա սիրտը, որպեսզի նրան այդ օրը հանձնի քո ձեռքը։


Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։


Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ և նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետև այս երկու մարգարեները չարչարել էին երկրի բնակիչներին։


Եթե մարդը մեղանչում է մարդու դեմ, ապա պետք է աղոթի Տիրոջը, իսկ եթե Տիրոջ դեմ է մեղանչում, ո՞վ պետք է նրա համար աղոթի»։ Սակայն նրանք չէին լսում իրենց հոր խոսքերը, որովհետև Տերն ուզում էր կործանել նրանց։