Դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթե կացինների աշխատանքների, գործի դրեց աղյուսի փռում։ Նա այսպես վարվեց նաև ամովնացիների բոլոր քաղաքներում։ Դավիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից հետո վերադարձան Երուսաղեմ։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի մարդիկ տասը հազար էլ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը և բարձունքի եզրից նրանց գահավեժ անելով՝ բոլորին սպանեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տասը հազար կենդանի մարդկանց էլ Հուդայի մարդիկ գերի վերցրին, տարան նրանց քարաժայռի գլուխն ու վայր գցեցին այնտեղից, և նրանք բոլորն էլ կտոր-կտոր եղան։ |
Դուրս հանեց այդտեղի ժողովրդին, նրանց լծեց սղոցի ու երկաթե կացինների աշխատանքների, գործի դրեց աղյուսի փռում։ Նա այսպես վարվեց նաև ամովնացիների բոլոր քաղաքներում։ Դավիթն ու ամբողջ ժողովուրդը դրանից հետո վերադարձան Երուսաղեմ։
Ապա դուրս հանեց այնտեղի ժողովրդին և նրանց դրեց սղոցի ու երկաթե կացինի աշխատանքների։ Դավիթն այսպես վարվեց ամովնացիների բոլոր քաղաքների հետ և իր ամբողջ զորքով վերադարձավ Երուսաղեմ։
Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
Ամասիան հզորացավ, վերցրեց իր զորքն ու գնաց Աղի հովիտը և Սեիրի որդիներից տասը հազար մարդ կոտորեց։
Այն գնդերի մարդիկ, որոնց Ամասիան հետ էր դարձրել, որ իր հետ պատերազմի չգնան, հարձակվեցին Հուդայի քաղաքների վրա Սամարիայից մինչև Բեթորոն, երեք հազար մարդ կոտորեցին նրանցից և բազում ավար տարան։
Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ. Նա մարգարեներ առաքեց նրա մոտ ու ասաց նրան. «Դու ինչո՞ւ հարեցիր այդ ժողովրդի աստվածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։