Դավիթն անվանի դարձավ. երբ նա վերադառնում էր ասորիների դեմ մարտից, Գաբեղեմում տասնութ հազար մարդ կոտորեց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամասիան հզորացավ, վերցրեց իր զորքն ու գնաց Աղի հովիտը և Սեիրի որդիներից տասը հազար մարդ կոտորեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամասիան ուժեղացավ և վերցնելով իր զորքը՝ գնաց Աղի ձորը և Սեիրի որդիներից կոտորեց տասը հազար մարդ։ |
Դավիթն անվանի դարձավ. երբ նա վերադառնում էր ասորիների դեմ մարտից, Գաբեղեմում տասնութ հազար մարդ կոտորեց։
Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
Ամասիան առանձնացրեց Եփրեմից իր մոտ եկած զորքը, որպեսզի իր տեղը վերադառնա։ Նրանք շատ զայրացան Հուդայի վրա և բարկությամբ ու ցասումով վերադարձան իրենց տեղը։
Հուդայի մարդիկ տասը հազար էլ գերի բռնեցին ու տարան քարաժայռի գլուխը և բարձունքի եզրից նրանց գահավեժ անելով՝ բոլորին սպանեցին։
Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ամասիայի դեմ. Նա մարգարեներ առաքեց նրա մոտ ու ասաց նրան. «Դու ինչո՞ւ հարեցիր այդ ժողովրդի աստվածներին, որոնք իրենց ժողովրդին քո ձեռքից չփրկեցին»։
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։