Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովաս արքան կանչեց Հովիդայե իշխանին և ասաց նրան. «Ինչո՞ւ դու չես հետևել, որ ղևտացիները Հուդայից ու Երուսաղեմից բերեն այն, ինչ սահմանվել էր Աստծու մարդու՝ Մովսեսի կողմից, երբ իսրայելացիներին հավաքել էր Վկայության խորանի մոտ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թագավորը կանչեց Հովիադա քահանայապետին և ասաց նրան. «Ինչո՞ւ ղևտացիներից չես պահանջում, որ Հուդայից ու Երուսաղեմից բերեն Տիրոջ ծառա Մովսեսի և Իսրայելի ժողովականների դրած տուրքը վկայության խորանի համար,

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբն արքային ասաց. «Տերը թող ժողովրդին հարյուրապատիկ ավելացնի, ու դա թող տեսնեն իմ տեր արքայի աչքերը, բայց իմ տեր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում»։


և հայտարարեն Հուդայում ու Երուսաղեմում, որ արծաթ բերեն Տիրոջը, ինչպես Աստծու ծառա Մովսեսն ասել էր անապատում»։


Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։


Քեզ մո՛տ վերցրու քո եղբայրներին՝ քո նախահայր Ղևիի ցեղի որդիներին, և նրանք թող միանան քեզ ու ծառայեն քեզ։ Վկայության խորանում պիտի սպասավորեք դու և քեզ հետ՝ քո որդիները։


Անապատում Վկայության խորանը մեր հայրերի հետ էր. ինչպես որ Մովսեսի հետ խոսողը հրաման տվեց շինել այն ըստ այն օրինակի, որն ինքը տեսել էր։