Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովիդայեի վախճանվելուց հետո Հուդայի իշխանները մտան արքայի մոտ, խոնարհություն արեցին նրան, Հովասի միտքը հեղաշրջեցին, և արքան լսեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովիադայի մահից հետո Հուդայի իշխանները եկան ու խոնարհվեցին թագավորի առաջ, և թագավորը լսեց նրանց։ |
Այն ժամանակ ասորիների արքա Ազայելը հարձակվեց Գեթի վրա և գրավեց այն։ Ապա Ազայելն իր երեսը դարձրեց դեպի Երուսաղեմ, որ նրա վրա արշավի։
Երբ վախճանվեց, նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայելի, Աստծու և նրա տան համար։
Նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծառայեցին պաշտամունքային քարե սյուներին և Աստարտի կուռքերին։ Այդ ժամանակ Աստծու բարկությունն իջավ Հուդայի ու Երուսաղեմի վրա։
Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
Ես գիտեմ ձեր ըմբոստությունն ու կամակորությունը. եթե այսօր, երբ ես կենդանի եմ ու ձեր մեջ, և դուք Աստծու դեմ ապստամբում եք, ապա իմ մահվանից հետո ինչե՜ր կանեք։
Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։
Երբ Գեդեոնը մեռավ, Իսրայելի որդիները նորից պաշտեցին Բահաղի կուռքերին և Բահաղ Բերիթին իրենց աստվածը համարեցին։