Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ վախճանվեց, նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, քանզի նա բարիք էր գործել Իսրայելի, Աստծու և նրա տան համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան թաղեցին Դավթի քաղաքում՝ թագավորների մոտ, որովհետև Իսրայելում նա բարություն էր արել Աստծու և նրա տան համար։ |
Մինչև Հովաս արքայի թագավորության քսաներկուերորդ տարին քահանաները Տիրոջ տան քանդված մասերը դեռ չէին նորոգել,
Նրա եղբայրները՝ Հովսափատի որդիները, վեցն էին՝ Եզրիա, Եել, Զաքարիա, Միսայել, Սափատիա և Ազարիա։ Սրանք բոլորը Հուդայի արքա Հովսափատի որդիներն էին։
Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
Հովիդայեի վախճանվելուց հետո Հուդայի իշխանները մտան արքայի մոտ, խոնարհություն արեցին նրան, Հովասի միտքը հեղաշրջեցին, և արքան լսեց նրանց։
Եզեկիան այսպես արեց ամբողջ Հուդայում. նա արեց այն, ինչ բարի և ուղիղ էր Տիրոջ՝ իր Աստծու առաջ։
Թող Աստված ինձ հիշի այս ամենի համար և ինձնից չհեռացնի իր ողորմությունը, որովհետև ես այս բոլորն արեցի իմ Աստծու տան համար։
Ո՛վ եղբայրներ, Դավիթ նախահոր մասին պետք է վստահությամբ ասել ձեզ, որ և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը կա մեր մեջ մինչև այսօր.
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։
Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։