նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ավարտեցին, արքայի ու Հովիդայեի մոտ բերեցին ավելացած արծաթը, որով Տիրոջ տան համար սպասք, ողջակեզների համար անոթներ և ոսկե ու արծաթե խնկամաններ պատրաստեցին։ Հովիդայեի օրոք միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գործն ավարտելուց հետո փողի մնացած մասը բերեցին թագավորի և Հովիադայի առաջ, և Տիրոջ տան համար անոթներ շինվեցին, անոթներ պաշտամունքի և ողջակեզների համար, խնկամաններ և ոսկե ու արծաթե այլ անոթներ։ Հովիադայի բոլոր օրերին միշտ ողջակեզներ էին մատուցում Տիրոջ տանը։ |
նաև դրանդիները, լծակները, տաշտերը, ափսեներն ու տուփերը՝ մաքուր ոսկուց։ Ոսկուց էին ներքնատան՝ Սրբություն սրբոցի դռներն ու տաճարի տան դռները։
Երկրի աղքատ մարդկանցից ոմանց նա թողեց, որպեսզի զբաղվեն այգեգործությամբ ու երկրագործությամբ։
Շաբաթ օրերին, ամսագլուխներին և տոներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակեզները, ըստ նշված քանակի ու իրենց տրված հրամանի՝ մշտապես լինելով Տիրոջ առջև։
Սողոմոնը Տյուրոսի արքա Քիրամի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դավթին օգնել ես. մայրի փայտ ես տվել բնակության տուն շինելու համար։
և գործը նրանց շնորհիվ հաջողությամբ առաջ էր ընթանում։ Նրանք Տիրոջ տունը իր նախկին տեսքին բերեցին և ամրացրին այն։
Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։
Նրանք խոսեցին Մովսեսի հետ ու ասացին. «Ժողովուրդը շատ ավելին է բերում, քան անհրաժեշտ է Աստծու հրամայած գործերը կատարելու համար»։
Կարող ես անզգամին հարվածել և անարգել ատյանում, սակայն նրա անզգամությունը չես հեռացնի նրանից։