Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ամենքը՝ իշխաններն ու ամբողջ ժողովուրդը, արծաթ բերելով, գցեցին արկղի մեջ, մինչև այն լցվեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Ժողովուրդն ուրախացավ կամավոր նվիրաբերելու համար, քանի որ լի սրտով էին նվերներ մատուցում Տիրոջը։ Դավիթ արքան մեծապես ուրախացավ


Երբ ղևտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մոտ, տեսան, որ չափազանց շատ արծաթ է հավաքվել. եկավ արքայի քարտուղարը. ավագ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարան, իր տեղը դրեցին։ Այսպես արեցին ամեն օր։ Շատ արծաթ հավաքվեց։


և հայտարարեն Հուդայում ու Երուսաղեմում, որ արծաթ բերեն Տիրոջը, ինչպես Աստծու ծառա Մովսեսն ասել էր անապատում»։


Մենք ամենքս պիղծ դարձանք, և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք. հողմերը քշեցին մեզ։


Հակառակ իրենց կրած նեղությանն ու ծանր փորձությանը՝ նրանց ուրախությունն անսահման եղավ, և չնայած իրենց ծանր աղքատությանը՝ նրանք մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։


Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև Աստված սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։