Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովիդայեն ուխտ դրեց իր, ժողովրդի ու արքայի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը կլինեն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովիադան ուխտ կնքեց իր, ամբողջ ժողովրդի և թագավորի միջև, որ իրենք Տիրոջ ժողովուրդը լինեն։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:16
15 Խաչաձեւ Հղումներ  

Հովիդայեն Տիրոջ և արքայի, ինչպես և արքայի ու ժողովրդի միջև ուխտ դրեց, որ իրենք կլինեն Տիրոջ ժողովուրդը։


Նա ուխտ դրեց, որ Տիրոջը՝ իրենց Աստծուն, պետք է պաշտեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։


Նրանք բարձր ձայնով ու եղջերափող հնչեցնելով երդվեցին Տիրոջը։


Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։


Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։


Արդ, եկեք Տիրոջ՝ մեր Աստծու առջև ուխտենք հեռացնել մեզանից բոլոր այլազգի կանանց և նրանց զավակներին, ինչպես որ դու ես կամենում։ Վե՛ր կաց և փրկի՛ր սրանց Տիրոջ՝ Աստծու պատվիրաններով, և թող լինի, ինչպես օրենքն է հրամայում։


Մեկը պիտի ասի՝ Աստծունն եմ ես, մեկ ուրիշը խրախույս պիտի բարձրացնի հանուն Հակոբի Աստծու, իսկ մյուսը գիր պիտի գրի իր ձեռքով՝ “Ես Աստծուն եմ պատկանում”, և հանուն Իսրայելի քաջալերության կոչ պիտի անի»։