Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որոշ ժամանակ անց, երբ հասավ նրա վախճանը, ամբողջ երկու օր նրա ախտահարված փորոտիքը դուրս թափվեց, և նա մեռավ այդ ծանր հիվանդությունից։ Ժողովուրդը նրան հուղարկավորություն չարեց, ինչպես որ արել էր նրա նախնիներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որոշ ժամանակ հետո, երբ երկու տարվա չափ ժամանակ էր անցել, նրա փորոտիքը դուրս թափվեց նրա հիվանդության պատճառով, և նա մեռավ՝ չարաչար տանջվելով։ Նրա ժողովուրդը մեծ կրակ չարեց նրա համար, ինչպես որ արել էր նրա հայրերի համար։ |
Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։
Դու ծանր հիվանդությամբ ու որովայնի ախտով պիտի մաշվես, մինչև որ քո ախտահարված փորոտիքը օրեցօր դուրս թափվի”»։
Երբ Ասորիքի զորքը հեռացավ նրանից՝ ծանր հիվանդությունների մեջ թողնելով նրան, նրա վրա հարձակվեցին իր ծառաները, որ լուծեն Հովիդայե քահանայի որդու արյան վրեժը։ Հովասին սպանեցին իր անկողնում, և նա մեռավ։ Նրան թաղեցին Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
այլ խաղաղության մեջ պիտի մեռնես, և ինչպես որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագավորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպես էլ պիտի ողբան քեզ. “Վա՜յ, վա՜յ, տեր”։ Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խոսեցի”»,- ասում է Տերը։