Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 34:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 այլ խաղաղության մեջ պիտի մեռնես, և ինչպես որ ողբացին քո հայրերին՝ առաջին թագավորներին, որոնք նախորդեցին քեզ, այնպես էլ պիտի ողբան քեզ. “Վա՜յ, վա՜յ, տեր”։ Պիտի լացուկոծ անեն քեզ համար, քանզի շատ խիստ խոսեցի”»,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դու խաղաղությամբ ես մեռնելու, և ինչպես քո հայրերի՝ քեզ նախորդող թագավորների համար խունկ ծխեցին, նույնպես և քեզ համար են ծխելու և "Վա՜յ, Տե՛ր" ասելով սուգ են անելու քեզ վրա, որովհետև այս խոսքը ես ասացի",- ասում է Տերը”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 34:5
10 Խաչաձեւ Հղումներ  

դրա համար ես քեզ պիտի տանեմ քո նախնիների գիրկը. դու թաղվելու ես քո տեղում՝ Երուսաղեմում, և քո աչքերը չեն տեսնելու այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի՝ Երուսաղեմի վրա”»։


Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։


Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։


Դրա համար էլ Տերը Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի մասին այսպես է ասում. «Թող այդ մարդու վրա չողբան և չասեն. “Վա՜յ, վա՜յ եղբայր”, թող չկոծեն ու չասեն. “Վա՜յ, վա՜յ տեր, վա՜յ, վա՜յ, սիրելի՛”։


Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Հուդայի Սեդեկիա արքա. այսպես է ասում Տերը քո մասին. “Սրով չպիտի մեռնես,


Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։


Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- որ ճիշտ այն տեղում, որտեղ թագավորը նրան թագավոր դարձրեց, որտեղ ինձ տված հավատարմության երդումն անարգեց և նրա հետ կնքած իմ ուխտը դրժեց, հենց Բաբելոնում մեռնելու է։


բոլոր զորեղ մարդիկ վեր կացան, ամբողջ գիշեր գնացին, Բեթսանի պարսպից վերցրին Սավուղի ու նրա որդի Հովնաթանի մարմինները, դրանք բերեցին Հաբիս և այնտեղ այրեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ