Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այլ ընթացար Իսրայելի թագավորի ուղիով, Աստծու հանդեպ անհավատարմության մղեցիր Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին, ինչպես որ արել էր Աքաաբի տունը, և քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, սպանեցիր, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այլ գնացիր Իսրայելի թագավորների ճանապարհով, պոռնկություն անել տվեցիր Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին Աքաաբի տան արած պոռնկությունների նման, նաև սպանեցիր քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, |
Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։
պաշտամունքի բարձունքներ էր կառուցել տվել Հուդայի քաղաքներում, Երուսաղեմի բնակիչներին Աստծու հանդեպ անհավատարմության մղել ու մոլորեցրել Հուդայի երկրին։
ահա Տերը քեզ, քո ժողովրդին, քո որդիներին, քո կանանց և քո ամբողջ ունեցվածքին մեծ հարվածներ է հասցնելու։
Հովրամը, ստանձնելով թագավորությունը, հզորացավ ու սրակոտոր արեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի մի շարք իշխանների։
նա ընթացավ Իսրայելի թագավորների ճանապարհներով. արեց այնպես, ինչպես Աքաաբի տունն էր արել, քանի որ նրա կինը Աքաաբի դուստրն էր։ Նա չարիք գործեց Տիրոջ առջև,
Նրանք լքեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծառայեցին պաշտամունքային քարե սյուներին և Աստարտի կուռքերին։ Այդ ժամանակ Աստծու բարկությունն իջավ Հուդայի ու Երուսաղեմի վրա։
Չլինի թե ձեր մարդիկ ուխտ կապեն այդ երկրի բնակիչների հետ և նրանց աստվածներին պաշտամունք մատուցելով՝ պոռնկանան ու զոհեր մատուցեն նրանց աստվածներին և հրավիրեն քեզ, ու ուտես նրանց զոհերից։
քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։
ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։