Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։
Նա ասել էր. “Այն օրվանից, ինչ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսի երկրից, Իսրայելի բոլոր ցեղերից ոչ մի քաղաք չընտրեցի, որ ինձ համար այնտեղ տուն շինվի, որ իմ անունն այնտեղ լինի, ոչ էլ որևէ մեկին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի առաջնորդը լինի։