Հուդայի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանված ու ընկած են գետնին. ոչ ոք չէր փրկվել։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։ |
Հուդայի մարդիկ եկան անապատի դիտանոցը, նայեցին ու տեսան, որ բոլորն սպանված ու ընկած են գետնին. ոչ ոք չէր փրկվել։
Չորրորդ օրը նրանք հավաքվեցին Օրհնության հովտում, որովհետև այնտեղ էին օրհնել Տիրոջը, որի համար էլ այդ տեղը կոչեցին Օրհնության հովիտ մինչև այսօր։
Այլ ամեն մի կին իր դրացուց և երդկակցից կխնդրի ոսկե ու արծաթե զարդեր, նաև զգեստներ։ Եվ կզարդարեք ձեր որդիներին ու ձեր դուստրերին և այդպիսով մերկացրած կլինեք եգիպտացիներին»։
Առավել հարգի է, քան անգին քարերը, և չկա չար ոչինչ, որ հակառակ կանգնի նրան։ Հայտնի է բոլորին, ով մերձեցել է նրան, հարգի համարվող ամեն բան չունի արժեքը նրա։
Հուդան կճակատամարտի Երուսաղեմում և կհավաքի շրջակա բոլոր ազգերի կարողությունը՝ ոսկի, արծաթ և մեծ թվով հանդերձանք։
Ամբողջ ավարն ու անասուններն Իսրայելի որդիները կողոպտեցին, իսկ բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին։