Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ25 Այն ժամանակ Հոսափատն ու նրա ժողովուրդը եկան վերցնելու նրանց ավարը։ Նրանք դիակների մեջ գտան շատ ապրանք, թանկարժեք անոթներ և կողոպտեցին այնքան, որ չէին կարողանում տանել։ Երեք օր կողոպտեցին ավարը, որովհետև չափազանց շատ էր։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ25 Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։ Տես գլուխը |