Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրանք սկսեցին օրհնաբանել ու փառաբանել Տիրոջը, Տերը իրար դեմ հանեց ամովնացիներին, մովաբացիներին ու Սեիր լեռան բնակիչներին, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ սկսվեց նրանց ցնծության երգն ու օրհնաբանությունը, Տերը դարան դրեց ամմոնացիների ու մովաբացիների և Սեիր լեռան բնակիչների դեմ, որոնք եկել էին Հուդայի վրա հարձակվելու, և նրանք կոտորվեցին։ |
Եղիսեեն աղոթք անելով ասաց. «Տե՜ր, բա՛ց սպասավորիս աչքերը, որ տեսնի»։ Տերը բացեց նրա աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեեի շուրջը լեռը լի էր ձիերով ու հրեղեն մարտակառքերով,
Հերոբովամը դարանակալներ էր դրել, որ Աբիայի զորքի հետևն անցնեն։ Ինքը կանգնեց Հուդայի մարդկանց առաջ, իսկ դարանակալներն անցան նրանց թիկունքը։
Հուդայի մարդիկ աղաղակ բարձրացրին։ Եվ երբ գոչեցին, Տերն Աբիայի ու Հուդայի առջև կոտորեց Հերոբովամին ու իսրայելացիներին։
Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,
Նրանց հետ կային հարյուր քսան քահանաներ, որոնք փող էին հնչեցնում։ Փող հնչեցնողները, սաղմոսերգուները, միաբերան իրենց ձայնը բարձրացնելով, ասացին. «Գովերգե՛ք և օրհնե՛ք Տիրոջը»։ Եվ երբ նրանք փողերի, ծնծղաների ու նվագարանների նվագակցությամբ իրենց ձայնը բարձրացրին և ասացին. «Գովերգե՛ք Տիրոջը, քանզի նա բարի է, և հավիտյան է նրա ողորմածությունը», տաճարը լցվեց Տիրոջ փառքի ամպով,
Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, նահանգը՝ նահանգի դեմ։
Սրի ահն եմ նրա վրա բերելու,- ասում է Տերը՝ Աստված.- յուրաքանչյուրի սուրն իր եղբոր դեմ է լինելու։
Յոթերորդ անգամ պտտվելիս քահանաները հնչեցրին փողերը, և Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Այժմ աղաղակե՛ք, որովհետև Տերն այս քաղաքը մեր ձեռքը հանձնեց։
Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։
Սավուղի դետերը Բենիամինի երկրի Գաբաա քաղաքից տեսան, որ բանակը, իրեն կորցրած, այս ու այն կողմ է գնում։
Սավուղն ու նրա հետ նաև ամբողջ ժողովուրդը գնացին, հասան պատերազմի դաշտը։ Մարդիկ իրենց սրերն ուղղեցին իրար դեմ, և մեծ իրարանցում առաջացավ։