Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովսափատը, ամբողջ Հուդան ու Երուսաղեմի բնակիչները երեսնիվայր խոնարհվելով՝ ընկան Տիրոջ առջև ու երկրպագեցին Տիրոջը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հոսափատը երեսնիվայր խոնարհվեց մինչև գետին, ամբողջ Հուդայի և Երուսաղեմի բնակիչներն ընկան Տիրոջ առաջ, որ երկրպագեն Տիրոջը։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:18
8 Խաչաձեւ Հղումներ  

Ծառան ուրախացավ, երկրպագեց Աստծուն


Եվ Կահաթի տոհմից ու Կորխի տոհմից ղևտացիները վեր կացան ու բարձր ձայնով օրհնեցին Տիրոջը՝ Աստծուն։


Երբ ողջակեզների մատուցումը վերջացրին, թագավորն ու բոլոր քահանաները խոնարհվեցին և երկրպագություն արեցին։


Բոլոր իսրայելացիները տեսան իջնող կրակն ու Տիրոջ փառքը տաճարի վրա։ Նրանք երեսնիվայր ընկան գետնին՝ սալահատակի վրա, երկրպագեցին և օրհնեցին Տիրոջը, քանզի նա բարի է, իսկ նրա ողորմությունը՝ հավիտյան։


Եզրասն օրհնեց Տիրոջը՝ մեծ Աստծուն, և ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն։ Ապա վեր բարձրացրին իրենց ձեռքերը և խոնարհելով երկրպագեցին Տիրոջը՝ Աստծուն, երեսները դեպի գետին դարձրած։


Հոբը, լսելով այս, վեր կացավ, պատառոտեց իր հագուստները, խուզեց իր գլխի մազերը և գետնին ընկնելով՝ երկրպագեց Տիրոջն ու ասաց.


Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։


Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։