Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հուդայի ողջ բնակչությունը, նաև երեխաներն ու կանայք կանգնած էին Տիրոջ առջև։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հուդայի բոլոր բնակիչները կանգնած էին Տիրոջ առաջ իրենց երեխաներով, իրենց կանանցով և որդիներով։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 20:13
8 Խաչաձեւ Հղումներ  

Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։


Տիրոջ հոգին հավաքված ժողովրդի մեջ իջավ Ասափի որդիներից ղևտացի Մաթանիայի որդի Եղիելի որդի Բանիայի որդի Զաքարիայի որդի Օզիելի վրա,


Մինչ Եզրասը, երեսնիվայր ընկած գետնին՝ Տիրոջ առջև, աղոթում էր այս խոստովանություններով և մեծամեծ ողբերով, նրա մոտ հավաքվեց բազում ժողովուրդ, ամեն ոք, որ Երուսաղեմում էր՝ այր և կին, երիտասարդ ու կույս, և ժողովուրդը ողբաց ու բարձրացրեց իր լացի ձայնը։


հավաքե՛ք ձեր ժողովրդին, սրբագործե՛ք ժողովարանը, ընտրե՛ք ծերերին, հավաքե՛ք կաթնակեր երեխաներին. թող փեսան ելնի իր սենյակից և հարսը՝ առագաստից։


Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։


Երբ այդ օրերը լրացան, ելանք գնացինք։ Բոլորը, կանանց և որդիների հետ, մեզ ճանապարհ դրեցին մինչև քաղաքից դուրս, և ծովեզրին, ծնկի գալով, աղոթեցինք։


ձեր կանայք ու ձեր որդիները, ձեր մեջ բնակվող եկվորը, ձեր փայտահատից մինչև ձեր ջրկիրը,


Տիրոջ՝ ձեր Աստծու առջև այսօր ահա կանգնած եք դուք բոլորդ՝ ձեր ցեղապետները, ձեր ծերերը, ձեր դատավորները, ձեր ատենադպիրները, Իսրայելի բոլոր տղամարդիկ,