Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քիրամը նաև ասում էր. «Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ստեղծել է երկինքն ու երկիրը և Դավիթ արքային տվել է խելամտությամբ ու իմացությամբ օժտված իմաստուն որդի, որ տուն կառուցի Տիրոջ համար և թագավորական պալատ՝ իր համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա Քիրամն ասաց. «Օրհնյալ է Իսրայելի Տեր Աստվածը, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, որ Դավիթ թագավորին տվել է իմաստուն մի որդի՝ օժտված ուշիմությամբ և խելամտությամբ, որը պիտի մի տուն կառուցի Տիրոջ համար և մի թագավորական պալատ՝ իր համար։ |
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Իսկ մեր Տերը՝ Աստված, ճշմարիտ է, կենդանի Աստված է և հավիտենական Թագավոր։ Նրա բարկությունից երկիրը կշարժվի, ազգերը չեն դիմանա նրա բարկությանը։
և ասում. «Ո՛վ մարդիկ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման պահանջմունքներով մարդիկ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որն ստեղծեց երկինքը և երկիրը, ծովը և այն ամենը, ինչ կա նրանց մեջ։
Այս լսելով՝ նրանք իրենց ձայնն առ Աստված բարձրացրին ու ասացին. «Դու, Տե՛ր Աստված, որ ստեղծեցիր երկինքն ու երկիրը և ծովն ու նրա մեջ եղած ամեն բան,
Օրհնյա՜լ է Աստված և Հայրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմությամբ մեռելներից Հիսուս Քրիստոսի հարությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար.
և երդվեց Նրանով, որ հավիտյան կենդանի է, որն ստեղծեց երկիրն ու նրա մեջ առկա ամեն բան, երկինքն ու նրա մեջ առկա ամեն բան, երդվեց, որ այլևս չկա ժամանակ.
«Մեր սուրբ Տե՛ր, Աստվա՛ծ, արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև ամեն բան դու ստեղծեցիր, և քո կամքով ստեղծվեցին ու գոյություն առան»։