Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տյուրոսի Քիրամ արքան պատասխանեց նամակով և ուղարկեց Սողոմոնին. «Քանի որ Տերը սիրեց իր ժողովրդին, դրա համար քեզ նրանց վրա թագավոր կարգեց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տյուրոսի թագավոր Քիրամը պատասխանեց նամակով և այն ուղարկեց Սողոմոնին. «Տերն իր ժողովրդին սիրելով քեզ թագավոր է կարգել նրանց վրա»։ |
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ բարեհաճել է քեզ տալ Իսրայելի աթոռը։ Տերն Իսրայելը հավիտյան սիրելու համար քեզ է հաստատել ու քեզ արքա դարձրել նրա վրա, որ արդարամտությամբ դատաստան անես նրանց ատյաններում»։
Օրհնյա՜լ լինի Տերը՝ քո Աստվածը, որ քեզ հավանելով՝ քեզ է դրել իր թագավորության գահին, որպեսզի կառավարես քո ժողովրդին։ Որովհետև Տերը՝ քո Աստվածը, Իսրայելին սիրելու պատճառով ու նրան հավիտյան հաստատելու համար քեզ է նրանց վրա թագավոր դրել, որ իրավունք ու արդարություն գործադրես»։