Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատը քահանաներից, ղևտացիներից և Իսրայելի տոհմապետերից դատավորներ կարգեց նաև Երուսաղեմում, որ կատարեն Տիրոջ դատաստանը՝ դատելու Երուսաղեմի բնակիչներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներից դատավորներ կարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։ |
Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դպիրներ և դատավորներ,
Հեսսարի սերնդից Քոնոնիան և նրա որդիները Իսրայելի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրություն ու դատ անեն։
Եվ ահա Ամարիա քահանան Տիրոջ բոլոր գործերում ձեր առաջնորդն է, Իսմայելի որդի Զաբդիան Հուդայի տան առաջնորդն է արքայի բոլոր գործերում, իսկ դպիրներն ու ղևտացիները ձեր կողքին են. զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարուն աջակից պիտի լինի»։
Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Տիրոջ երկյուղով, ճշմարտությամբ ու կատարյալ սրտով այսպես կվարվեք.
Արյան դատաստանի ժամանակ նրանք քննիչ թող լինեն, ըստ իմ օրենքների դատաստան անեն և ըստ իմ կանոնների իրավունք գործադրեն։ Բոլոր տոներին իմ օրենքներն ու հրահանգները թող պահեն, շաբաթներս սուրբ պահեն։
Այնտեղ թող գան նաև ղևտացի քահանաները, որովհետև Տերը՝ քո Աստվածը, նրանց է ընտրել՝ իր առջև կանգնելու և իր անունով օրհնելու. թող նրանց ասածով վերանան բոլոր վեճերն ու գրգռությունները։
«Եթե վեճ լինի մարդկանց միջև, ապա թող դատարան ներկայանան, ու դատ լինի։ Թող արդարացնեն արդարին, իսկ մեղավորին պատժեն։