Քանանի որդի Սեդեկիան, որ երկաթե եղջյուրներ էր պատրաստել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև բնաջնջես նրանց”»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքան և Հուդայի Հովսափատ արքան, պատմուճանները հագած, ամեն մեկը նստել էր իր գահին։ Նրանք նստել էին Սամարիայի դարպասի առջև՝ մի ընդարձակ տեղ, և բոլոր մարգարեները նրանց առջև մարգարեանում էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա, արքայական զգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ |
Քանանի որդի Սեդեկիան, որ երկաթե եղջյուրներ էր պատրաստել, ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով պիտի հարվածես ասորիներին, մինչև բնաջնջես նրանց”»։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Ծպտի՛ր ինձ, որ այդպես մտնեմ պատերազմի մեջ, իսկ դու հագի՛ր իմ պատմուճանը»։ Իսրայելի արքան ծպտվեց և մտավ պատերազմի մեջ։
Դժոխքն անհանգստացավ քեզ ընդունելիս, միանգամից ոտքի ելան մահացած բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին, իրենց գահերից վեր ելան հեթանոսների բոլոր թագավորները։
Ծովի ժողովուրդների բոլոր իշխաններն իջնելու են իրենց գահերից, գլուխներից իրենց խույրերը հանելու են, իրենց գույնզգույն հագուստներից մերկանալու են, ուժեղ տագնապելու են, գետնին են տապալվելու, իրենց կործանման ժամանակ զարհուրելու են, հոգոց են հանելու քեզ վրա,
Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարված մարդո՞ւ։ Ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագավորական պալատներում են։
Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ երկրորդ գալստյանը, երբ Մարդու Որդին նստի իր փառքի աթոռին, դուք էլ, որ եկաք իմ հետևից, կնստեք տասներկու աթոռներին՝ դատելու Իսրայելի տասներկու ցեղերին։
Բոոսը ելավ և նստեց քաղաքի դռների մոտ։ Եվ ահա նրա մոտով անցնում էր այն ազգականը, որի մասին ինքն ասել էր։ Բոոսը նրան ասաց. «Ե՛կ, այստե՛ղ նստիր և մնա՛ մի պահ»։ Նա գնաց նստեց։