Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միքիան ասաց. «Եթե իրոք խաղաղությամբ վերադառնաս, ուրեմն Տերը ինձ հետ չի խոսել։ Ո՜վ ժողովուրդ, բոլորդ լսե՛ք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։ |
Սրով կվախճանվեն իմ ժողովրդի բոլոր մեղավորները, որոնք ասում էին. «Չեն մոտենա ու չեն հասնի մեզ վրա չարիքները»։
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
եթե Դաթանն ու Աբիրոնը մեռնեն մարդկային բնական մահով, կամ մյուս մարդկանց բախտին արժանանան, ապա Տերը չէ, որ ուղարկել է ինձ։