Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 7:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Հիսուսը, իր մոտ կանչելով ամբողջ ժողովրդին, ասաց նրանց. «Ամենքդ լսե՛ք ինձ և իմացե՛ք.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ամբողջ ժողովրդին դարձյալ իր մոտ կանչելով՝ ասաց. «Բոլորդ ի՛նձ լսեք ու հասկացե՛ք.

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 7:14
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հիսուսը, ժողովրդին իր մոտ կանչելով, ասաց. «Լսե՛ք և հասկացե՛ք.


Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ Եսայի մարգարեությունից էր ընթերցում, և հարցրեց. «Հասկանո՞ւմ ես արդյոք այն, ինչ ընթերցում ես»։


Նա ասաց. «Գնա՛ և ասա՛ այդ ժողովրդին. “Ինչքան էլ լսեք, չեք հասկանա, ինչքան էլ տեսնեք, չեք ընկալի”։


Պարզամիտնե՛ր, իմացե՛ք խորագիտություն, ո՛վ անխրատներ, խրա՛տ դրեք ձեր սրտերում,


Ձեր սրտերը մի՛ խստացրեք դառնությամբ, Ինչպես փորձության օրն անապատում,


Միքիան ասաց. «Եթե դու ողջ և առողջ վերադառնաս, ուրեմն Տերը չէ, որ խոսել է իմ բերանով»։ Ապա ավելացրեց. «Լսե՛ք, զորքե՛ր, ամենքդ լսե՛ք»։


Եղիան, մոտենալով ամբողջ ժողովրդին, ասաց. «Մինչև ե՞րբ պիտի կաղաք երկու ոտքով։ Եթե Տերն է Աստված, գնացե՛ք նրա հետևից, և եթե Բահաղն է, նրա՛ հետևից գնացեք»։ Ժողովուրդը նրան պատասխան չտվեց։


Մինչ Հիսուսի շուրջը բյուրավոր ժողովուրդ հավաքվեց՝ իրար կոխոտելու աստիճան, նա սկսեց իր աշակերտներին ասել. «Նախ դուք ձեզ զգո՛ւյշ պահեք փարիսեցիների խմորից, որ կեղծավորությունն է,


Այդպես անարգում եք Աստծու խոսքը ձեր ավանդությունով, որ փոխանցել եք միմյանց։ Եվ սրա նման ուրիշ շատ բաներ էլ եք անում”»։


որևէ բան, որ դրսից է մտնում մարդու մեջ, չի կարող պղծել նրան, այլ ինչ որ նրանից է դուրս ելնում, ա՛յն է պղծում մարդուն։


այն խոսքը, որ հայտնեց Երեմիա մարգարեն Հուդայի համայն ժողովրդին և Երուսաղեմի բնակիչներին՝ ասելով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ