Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակություն չի անի, այլ չար»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում. Տերը քեզ համար վատ բան է գուշակել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։ |
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի գուշակություն չի անի, այլ չար»։
Նա ասաց. “Ես կգնամ ու սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ և այդպե՛ս արա”։
Իսրայելի արքան ասաց Հովսափատին. «Մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև նա ինձ համար լավ բան չի մարգարեանում, և նրա բոլոր օրերը չարությամբ են լցված։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հովսափատն ասաց. «Թող արքան այդպես չխոսի»։
Իսրայելի արքա Հովասը, Հուդայի արքա Ամասիայի մոտ մարդ ուղարկելով, ասաց. «Լիբանանի փուշը լուր ուղարկեց Լիբանանի մայրի ծառին՝ ասելով. “Քո դստերն իմ որդուն կնությա՛ն տուր”։ Բայց ահա անցան Լիբանանի անապատի գազանները և կոխոտեցին փուշը։
Տերն ասաց Մովսեսին. «Եգիպտոս վերադառնալիս տե՛ս, որ բոլոր հրաշքները, որ տվեցի քո ձեռքը, անես փարավոնի առաջ։ Եվ ես խստացնելու եմ նրա սիրտը, ու չի արձակելու իմ ժողովրդին։
Տերը մոլորության ոգի խառնեց նրանց, և նրանք Եգիպտոսն ամեն բանի մեջ մոլորեցրին այնպես, ինչպես մոլորվում է այն հարբածը, որ փսխում է։
Արդ, խոսի՛ր Հուդայի տղամարդկանց ու Երուսաղեմի բնակիչների հետ և կասես նրանց. “Այսպես է ասում Տերը. ահավասիկ ձեր դեմ ես չարիքներ կնյութեմ, ձեր մասին խորհուրդներ կխորհեմ. ամեն ոք թող դառնա իր չար ընթացքից. ուղղե՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։
Եվ եթե մի մարգարե խաբի և ինչ-որ բան խոսի, թե իբր ես՝ Տերս եմ այդ մարգարեին մոլորեցրել, իմ ձեռքը նրա դեմ եմ երկարելու և նրան Իսրայելի իմ ժողովրդի միջից ոչնչացնելու եմ։
Դրա համար այսպես է ասում Տերը. «Ահա ես այդ ազգի դեմ փորձանքներ եմ խորհում, որոնց միջից վեր չեք հանելու ձեր պարանոցները, ո՛չ էլ իսկույն ուղիղ եք գնալու, քանի որ ժամանակը չար է»։