Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն արքան նրան ասաց. «Քանի անգամ եմ քեզ երդվել տվել, որ Տիրոջ անունով ճշմարտությունից բացի ինձ այլ բան չասես»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։ |
Նա եկավ արքայի մոտ, և արքան նրան ասաց. «Միքիա՛, Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա հարձակվե՞մ, թե՞ հետ կանգնեմ»։ Նա ասաց. «Հարձակվի՛ր և հաջողություն կգտնես, նրանք ձեր ձեռքը կմատնվեն»։
Միքիան ասաց. «Տեսա, որ իսրայելացիները ցրված են լեռների վրա հովիվ չունեցող ոչխարների պես, և Տերն ասաց. “Սրանք առաջնորդ չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։
Հիսուսը լուռ էր մնում։ Քահանայապետը դիմեց նրան և ասաց. «Երդվեցնում եմ քեզ կենդանի Աստծու անունով, որ մեզ ասես, թե դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»։
բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ի՞նչ կա իմ և քո միջև, Հիսո՛ւս, Բարձրյա՛լ Աստծու Որդի։ Երդվեցնում եմ քեզ Աստծով, մի՛ տանջիր ինձ»,
Եվ ահա շրջիկ հրեաներից ոմանք, որ երդվեցնողներ էին, հանդգնեցին Տեր Հիսուսի անունը կանչել չար ոգիներ ունեցողների վրա՝ ասելով. «Երդվեցնում եմ ձեզ Հիսուսով, որի մասին քարոզում է Պողոսը»։
Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,