Տերն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների առաջ, նրան թագավորական այնպիսի փառք տվեց, որ նրանից առաջ ոչ մի թագավոր չէր ունեցել։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 17:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովսափատը գնալով ավելի էր հզորանում։ Նա Հուդայում տներ ու ամրացված քաղաքներ շինեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հոսափատը գնալով մեծացավ և շատ բարձրացավ։ Հուդայում նա կառուցեց բերդեր և շտեմարանների քաղաքներ։ |
Տերն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայելացիների առաջ, նրան թագավորական այնպիսի փառք տվեց, որ նրանից առաջ ոչ մի թագավոր չէր ունեցել։
Այլազգիները Հովսափատին բերում էին ընծաներ՝ ոսկի, արծաթ ու այլ նվերներ, իսկ արաբները նրան բերում էին յոթ հազար յոթ հարյուր խոյ և յոթ հազար յոթ հարյուր նոխազ։
Հովսափատն է՛լ ավելի շատ հարստություն ու մեծ փառք ունեցավ և խնամություն արեց Աքաաբի տան հետ։
Նա աշտարակներ կառուցեց նաև անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ Սեփելայում ու ցածրադիր դաշտավայրում և այգեգործներ՝ լեռներում և Կարմելոսում. նա սիրում էր երկրագործությունը։
Եզեկիան զորացավ և վերաշինեց բոլոր կործանված պարիսպներն ու աշտարակները, ինչպես նաև կառուցեց արտաքին մի ուրիշ պարիսպ։ Նա ամրացրեց Դավթի քաղաքի պատնեշները և շատ զենք պատրաստեց։
Եվ նրանց վրա գործավարներ կարգեց, որպեսզի չարչարեն նրանց աշխատանքով։ Եվ փարավոնի համար կառուցեցին պարսպապատ քաղաքներ՝ Փիդովնը, Ռամեսեն և Ովնը՝ Արեգ քաղաքը։