«Դաշինք թող կնքվի իմ ու քո միջև, ինչպես որ եղել է իմ հոր ու քո հոր միջև։ Ահավասիկ քեզ ընծա եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպեսզի քանդես քո և Իսրայելի արքա Բաասայի միջև եղած դաշինքը, և նա հեռանա ինձնից»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ Հուդայի Ասա արքայի մոտ եկավ Անանիա մարգարեն և ասաց նրան. «Քանի որ ապավինեցիր ասորիների արքային և ոչ թե Տիրոջը՝ քո Աստծուն, այդ պատճառով Իսրայելի արքայի զորքը փրկվեց քո ձեռքից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ ժամանակ Հուդայի թագավոր Ասայի մոտ եկավ Անանի տեսանողը և ասաց նրան. «Որովհետև դու ապավինեցիր ասորիների թագավորին և չապավինեցիր քո Տեր Աստծուն, դրա համար ասորիների թագավորի զորքը ազատվեց քո ձեռքից։ |
«Դաշինք թող կնքվի իմ ու քո միջև, ինչպես որ եղել է իմ հոր ու քո հոր միջև։ Ահավասիկ քեզ ընծա եմ ուղարկում արծաթ ու ոսկի, որպեսզի քանդես քո և Իսրայելի արքա Բաասայի միջև եղած դաշինքը, և նա հեռանա ինձնից»։
Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Նա իր հույսը կապեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, և նրա նմանը չեղավ Հուդայի ո՛չ հաջորդ, ո՛չ էլ նախորդ բոլոր թագավորների մեջ։
Նրանք ավելի զորավոր էին նրանցից. հագարացիները հանձնվեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետև պատերազմի ժամանակ իսրայելացիներն Աստծուն էին դիմել, և նա լսել էր նրանց, քանի որ իր վրա էին հույս դրել։
Այդ օրը իսրայելացիներն ընկճվեցին, իսկ Հուդայի մարդիկ զորացան, քանզի ապավինել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։
Ասա արքան բերեց Հուդայի բոլոր մարդկանց և տանելով Բաասի կառուցած Հռամայի քարերն ու փայտը՝ դրանցով կառուցեց Գաբաան ու Մասփան։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
Հովսափատի մնացած գործերը՝ առաջինից մինչև վերջինը, գրված են Անանի որդի Հեուի պատմության մեջ. նա է գրել Իսրայելի թագավորների գիրքը։
Թեև Ասորիքի զորքը սակավամարդ էր, բայց Աստված նրանց ձեռքը չափազանց շատ զորք մատնեց, քանի որ իսրայելացիները լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։ Այդպես Հովասի նկատմամբ դատաստան տեսավ։
Վա՜յ նրանց, ովքեր օգնության համար են իջնում Եգիպտոս, ովքեր հեծյալներին ու մարտակառքերին են ապավինում, թե շատ են, և ձիերի մեծ բազմությանը. նրանք Իսրայելի Սրբի վրա հույս չէին դնում, Աստծուն չէին փնտրում։
Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։
Եվ ահա Եսայի մարգարեն ներկայացավ Եզեկիա արքային և ասաց նրան. «Ի՞նչ են ասում այդ մարդիկ, ո՞ր կողմերից են եկել մոտդ»։ Եզեկիան պատասխանեց. «Հեռավոր աշխարհից են եկել մոտս, Բաբելոնից»։