Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասան վախճանվեց իր թագավորության քառասունմեկերորդ տարում և գնաց իր նախնիների գիրկը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասան ննջեց իր հայրերի հետ և մեռավ իր թագավորության քառասունմեկերորդ տարում։ |
Ասան գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդին՝ Հովսափատը։
Ասայի ոտքերը թուլացան իր թագավորության երեսունիններորդ տարում. նա ծանր հիվանդացավ։ Իր հիվանդության ժամանակ նա Տիրոջը չապավինեց, այլ բժիշկներին։
Նրան թաղեցին այն գերեզմանում, որ իր համար փորել էր տվել Դավթի քաղաքում։ Նրան գահավորակի վրա դրեցին, առատ խնկերով ու զանազան յուղերով օծեցին ու շատ մեծ հուղարկավորությամբ թաղեցին։