Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ասայի ոտքերը թուլացան իր թագավորության երեսունիններորդ տարում. նա ծանր հիվանդացավ։ Իր հիվանդության ժամանակ նա Տիրոջը չապավինեց, այլ բժիշկներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ասան ոտքերից հիվանդացավ իր թագավորության երեսունիններորդ տարում, և նրա հիվանդությունը ծանրացավ։ Բայց իր հիվանդության ժամանակ չփնտրեց Տիրոջը, այլ բժիշկներ ուզեց։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես է ասում Տերը. «Թող անիծյալ լինի այն մարդը, որ իր հույսը կդնի մարդու վրա՝ ապավինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կապստամբի Տիրոջ դեմ։


Արքան, է՛լ ավելի հեռանալով Տիրոջից,


քանի որ Տիրոջ աչքերը նայում են ամբողջ երկրին՝ զորացնելու բոլոր նրանց, որոնց սրտերն ուղիղ են իր հանդեպ։ Արդ, քանի որ դու այդ բանն անտեսեցիր, սրանից հետո պատերազմներ ես ունենալու»։


սակայն նա Տիրոջը չխնդրեց, և Տերն սպանեց նրան ու թագավորությունը տվեց Հեսսեի որդի Դավթին։


Նա շատ էր տառապել բազմաթիվ բժիշկների ձեռքից, ծախսել էր իր ողջ ունեցվածքը, բայց որևէ օգուտ չէր տեսել, այլ է՛լ ավելի էր վատացել։


Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։


Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


Ողջունում է ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը։


որովհետև կդատվեք այն դատաստանով, որով դատում եք, և կչափվի ձեզ համար այն չափով, որով չափում եք։


Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


Բայց դուք բոլորդ անարդար բժիշկներ եք և ողջացնում եք չարիքներ միայն։


Ապա Հովսեփը հրամայեց իր բժիշկ ծառաներին զմռսել իր հորը, և նրանք զմռսեցին Իսրայելին։


Ասան վախճանվեց իր թագավորության քառասունմեկերորդ տարում և գնաց իր նախնիների գիրկը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ