Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 15:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամբողջ Հուդան ուրախացավ երդման համար, քանզի իրենց ամբողջ սրտով երդվեցին և հոժարակամ փնտրեցին Նրան, ու հայտնվեց նրանց, և Տերը համատարած հանգստություն պարգևեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամբողջ Հուդան ուրախացավ այդ երդման համար, որովհետև երդվել էին իրենց ամբողջ սրտով, հոժարակամ փնտրել էին Տիրոջն ու գտել նրան։ Եվ Տերը հանգստություն տվեց նրանց բոլոր կողմերից։ |
Արքան կանգնեց սյան մոտ և Տիրոջ առջև ուխտ դրեց, որ կընթանա Տիրոջ ճանապարհով, ամբողջ սրտով ու հոգով կպահի նրա պատվիրանները, վկայություններն ու կանոնները, կկատարի այդ մատյանում գրված ուխտի պատգամները։ Եվ ամբողջ ժողովուրդն ուխտ արեց։
Նա Իսրայելի ցեղերից հեռացրեց բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը տվել էին Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն փնտրելուն։ Նրանք եկան Երուսաղեմ, որ զոհ մատուցեն Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն,
քանզի երկիրը խաղաղվել էր, և այն տարիներին պատերազմ չկար նրա դեմ, որովհետև Տերը նրան հանգստություն էր պարգևել։
Նա ասաց Հուդայի երկրի մարդկանց. «Եկե՛ք վերակառուցենք այս քաղաքները, պարիսպներ, աշտարակներ, դարպասներ ու նիգեր դնենք, որ տիրենք երկրին, քանզի, ինչպես մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, փնտրեցինք, այնպես էլ նա մեզ փնտրեց և բոլոր կողմերից հանգստություն պարգևեց ու հաջողություն տվեց մեզ»։
Նա, կանգնելով Ասայի և ամբողջ Հուդայի ու Բենիամինի ժողովրդի առջև, ասաց. «Լսե՛ք ինձ, ո՛վ Ասա և ամբողջ Հուդայի ու Բենիամինի մարդի՛կ։ Տերը ձեզ հետ է, քանի որ դուք նրա հետ եք։ Արդ, եթե դուք նրան փնտրեք, նա կհայտնվի ձեզ, և եթե լքեք նրան, նա էլ ձեզ կլքի։
Ազգը ազգի դեմ էր պատերազմում, և քաղաքը՝ քաղաքի, քանի որ Աստված ամեն տեսակ նեղություններով զարհուրեցրել էր նրանց։
բայց քանի որ դու բարի գործեր էլ էիր կատարել՝ Հուդայից վերացրել էիր սրբազան անտառները և քո սիրտն ուղղել էիր Տիրոջը փնտրելուն, Տերը քեզ փրկեց»։
Եկե՛ք այսուհետ սրտանց ուխտ դնենք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու հետ, որ նա իր բարկությունը վերացնի մեզնից։
Եզեկիան ու ամբողջ ժողովուրդն ուրախացան, որ Աստված այս բանն արել էր ժողովրդի համար, որովհետև այն անսպասելի արագ էր եղել։
Հովսիա թագավորը վեր կացավ, կանգնեց սյան մոտ և ուխտեց Տիրոջ առջև՝ Տիրոջը հետևել, ամբողջ սրտով ու ամբողջ հոգով պահել նրա պատվիրանները, նրա օրենքներն ու հրամանները և այդ գրքում գրված ուխտի խոսքերը։
Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։
Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա
Մովսեսը եկավ ու ժողովրդին հայտնեց Աստծու բոլոր պատգամներն ու կանոնները։ Ողջ ժողովուրդը միաձայն պատասխան տվեց ու ասաց. «Կկատարենք այն բոլոր պատգամները, որ տվել է Տերը, և կլսենք»։
Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
այնտեղ կուրախանաք դու, ղևտացին ու քեզ մոտ բնակվող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ Տերը՝ քո Աստվածը, տվել է քեզ ու քո ընտանիքին։
Ճնշված եմ երկուսից էլ. մի կողմից՝ ցանկանում եմ այս մարմնից ելնել և Քրիստոսի հետ լինել, որ ավելի նախընտրելի է,
Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու տարիքն առել էր,
Այդ օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սելովում, Իսրայելի Աստծու խորանի առաջ նրան օրենքներ և կանոններ տվեց։