Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիան հալածեց Հերոբովամին ու նրանից գրավեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Անան ու նրա գյուղերը, Եփրոնն ու նրա գյուղերը, Բեան ու նրա գյուղերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիան հալածեց Հերոբովամին և նրանից վերցրեց քաղաքներ՝ Բեթելն ու նրա գյուղերը, Հեսանան ու նրա գյուղերը և Եփրոնն ու նրա գյուղերը։ |
Այդ օրը իսրայելացիներն ընկճվեցին, իսկ Հուդայի մարդիկ զորացան, քանզի ապավինել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։
Երբ Ասան լսեց այս խոսքերը և Ազարիա մարգարեի մարգարեությունը, զորացավ և Հուդայի ու Բենիամինի երկրներից և այն քաղաքներից, որ գրավել էր Եփրեմի լեռան վրա, դուրս նետեց բոլոր կուռքերը։ Նա կատարեց նաև Տիրոջ տաճարի առջևում գտնվող Տիրոջ զոհասեղանի նավակատիքը։
Նա զորքեր դրեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում և հրամանատարներ նշանակեց Եփրեմի բոլոր քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրավել։
Եվ Հիսուսն այնուհետև համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատին մոտակա մի վայր՝ մի քաղաք, որի անունն էր Եփրաիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։
Բայց դուք մի՛ դադարեք ձեր թշնամիներին հետապնդելուց, հասե՛ք նրանց վերջնապահներին և թույլ մի՛ տվեք, որ մտնեն իրենց քաղաքները, որովհետև Տերը՝ Աստված, նրանց մատնեց մեր ձեռքը»։
գրավեցին այն, գերեվարեցին նրա թագավորին և նրա ամբողջ զորքը, սրակոտոր արեցին ամբողջ քաղաքը, բնաջնջեցին այն և նրա մեջ եղած բոլոր մարդկանց. ոչ մեկին ողջ չթողեցին։ Ինչպես վարվել էին Քեբրոնի հետ և ինչպես վարվել էին Լեբնայի ու նրա թագավորի հետ, այդպես էլ վարվեցին Դաբիրի և նրա թագավորի հետ։
Հեսուն գերեց այդ թագավորությունների բոլոր քաղաքներն ու նրանց թագավորներին, նրանց սրի քաշեց և բնաջնջեց, ինչպես որ իրենց հրամայել էր Տիրոջ ծառա Մովսեսը։
Այս սահմանը լեռան գլխից հասնում է մինչև Նափթովի ջրի աղբյուրը, Գայիում հատում է Եփրեմի լեռը, հասնում է Բաաղ, այսինքն՝ Հարիմ քաղաքը։
Երբ հովտի այն կողմում ու Հորդանան գետի այն կողմում գտնվող Իսրայելի այրերը տեսան, որ Իսրայելի այրերը փախան, և մեռան Սավուղն ու իր որդիները, թողեցին իրենց քաղաքներն ու փախուստի դիմեցին։ Այլազգիները եկան ու բնակվեցին դրանց մեջ։