քանի որ Աբրահամը՝ քո հայրը, հնազանդվեց ինձ և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 13:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտյան ու երեկոյան Տիրոջը ողջակեզներ են մատուցում, անուշաբույր խնկեր ծխում, սուրբ սեղանի վրա Առաջավորության հաց են դնում, հոգ են տանում ոսկե աշտանակին ու վառում դրա ճրագները, որ երեկոները լուսավորեն։ Մենք պահում ենք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու սպասավորությունը, իսկ դուք լքել եք նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ամեն առավոտ և ամեն երեկո ողջակեզներ են զոհում Տիրոջը, անուշահոտ խունկ են ծխում, մաքուր սեղանի վրա շարում են առաջավորության հացը և պատրաստում ոսկե աշտանակն ու նրա ճրագները՝ ամեն երեկո վառելու համար, որովհետև մենք պահում ենք մեր Տեր Աստծու պահպանությունը, իսկ դուք նրան լքել եք։ |
քանի որ Աբրահամը՝ քո հայրը, հնազանդվեց ինձ և պահեց իմ հրամանները, իմ պատվիրանները, իմ կանոններն ու օրենքները»։
Մենք Տիրոջը՝ մեր Աստծուն չլքեցինք. նրա քահանաները՝ Ահարոնի որդիները, և ղևտացիները ծառայում են Տիրոջը, ըստ իրենց ամենօրյա սպասավորության կարգի։
Սողոմոնը Տյուրոսի արքա Քիրամի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Դու իմ հայր Դավթին օգնել ես. մայրի փայտ ես տվել բնակության տուն շինելու համար։
Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
աշտանակները և ճրագները, որոնք մաքուր ոսկուց էին պատրաստված և պետք է վառվեին սրբարանի դիմաց, ինչպես որ պատվիրված էր,
«Ահա թե ի՛նչ պիտի զոհես զոհասեղանի վրա. ամեն օր, մշտապես, արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ. դա ամենօրյա զոհաբերություն պիտի լինի։
«Իսկ ղևտացի քահանաները՝ Սադովկի այն որդիները, որոնք պահպանել են իմ սրբարանը, երբ Իսրայելի տունը մոլորվել-հեռացել էր ինձնից,- նրանք մերձենալու են ինձ՝ պաշտամունք մատուցելու համար ինձ։ Կանգնելու են իմ դիմաց և ինձ զոհեր, ճարպ ու արյուն են մատուցելու,- ասում է Տերը՝ Աստված։-
չեք պահել ու պահպանել սրբավայրերս, այլազգիներին եք պահապան կարգել իմ սրբություն սրբոցի վրա”»։
Այդ մասը Սադովկի որդիներից՝ սրբագործված քահանաներինը կլինի, որոնք Տիրոջ տան պահպանությունն են կատարում, որոնք չմոլորվեցին իսրայելացիների մոլորությամբ, ինչպես մոլորվեցին ղևտացիները։
Իսկ ղևտացիները թող բանակեն Վկայության խորանի շուրջը՝ Տիրոջ առջև, որպեսզի Իսրայելի որդիները չմեղանչեն՝ խորանին դիպչելով, ղևտացիները թող պահպանեն Վկայության խորանը»։
Անգամ եթե ամպը բազում օրեր էր մնում խորանի վրա, Իսրայելի որդիները պահում էին Տիրոջ պատվերը և չէին մեկնում։