Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ադովրայիմը, Լաքիսը, Ազեկան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան, |
Այն ժամանակ, երբ Ամասիան հեռացել էր Տիրոջից, զորքը Երուսաղեմում ապստամբեց նրա դեմ, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։
Դրանից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը, մինչ իր ամբողջ զորքով Լաքիսում էր, իր պաշտոնյաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի արքա Եզեկիայի մոտ՝ ասելով.
Իսկ բաբելացիների թագավորի զորքը կռվում էր Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ՝ Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ միայն սրանք էին մնացել որպես ամուր քաղաքներ։
Երբ նրանք Բեթորոնի զառիվայրով փախչում էին Իսրայելի որդիների առաջից, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի քարեր թափեց մինչև Ազեկա։ Կարկուտի քարերից մեռածներն ավելի շատ էին, քան նրանք, որոնց Իսրայելի որդիները պատերազմում սրով կոտորեցին։
Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։