Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմութի դուստր Մոլաթին ու Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիադին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռոբովամը կին առավ Դավթի որդի Հերիմոթի դուստր Մայելեթին և Հեսսեի որդի Եղիաբի դուստր Աբիքելին։ |
Հեսսեի երեք ավագ որդիները Սավուղի հետ պատերազմի էին գնացել։ Պատերազմի գնացած որդիների անուններն էին. անդրանիկ որդունը՝ Եղիաբ, երկրորդինը՝ Ամինադաբ և երրորդինը՝ Սամաա։
Երբ նրա ավագ եղբայր Եղիաբը լսեց նրա զրույցը այդ մարդկանց հետ, Դավթի վրա խիստ բարկանալով՝ ասաց. «Դու ինչո՞ւ ես եկել այստեղ, անապատում ո՞ւմ ես հանձնել այն փոքրաթիվ ոչխարները։ Ես գիտեմ քո մեծամտությունը և սրտի չարությունը, դու պատերազմը դիտելու համար ես եկել»։