Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա պարիսպներով ամրացրեց դրանք, հրամանատարներ կարգեց դրանց վրա, ուտելիքի, ձեթի ու գինու ամբարներ շինեց, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա դրանց պարիսպներն ամրացրեց, զորապետներ դրեց դրանց մեջ և ուտելիքի, ձեթի ու գինու շտեմարաններ։ |
բոլոր քաղաքներում վահաններ ու նիզակներ դրեց և չափազանց ամրացրեց դրանք։ Հուդան և Բենիամինը նրանն էին։
Հուդայի ու Բենիամինի երկրների բոլոր սահմաններում և ամրացված քաղաքներում Ռոբովամն ավելի հզոր եղավ, քան իր բոլոր որդիները։ Նա նրանց ուտելիքի խիստ առատ պաշար տվեց և նրանց համար բազում կանայք փնտրեց։
Սրանք էին արքային ծառայողները՝ չհաշված նրանց, որոնց արքան կարգել էր ամբողջ Հուդայի ամրացված քաղաքներում։
«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի գավազա՛ն վերցրու և վրան գրի՛ր՝ “Հուդան ու Իսրայելի որդիները՝ նրա մերձավորները”։ Մի երկրորդ գավազան էլ կվերցնես ու վրան կգրես՝ “Հովսեփին՝ Եփրեմի գավազանը, և Իսրայելի բոլոր որդիները, որ միավորված են նրան”։