Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռոբովամը եկավ Սյուքեմ, որովհետև բոլոր իսրայելացիները եկել էին Սյուքեմ՝ նրան թագավոր դարձնելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռոբովամը գնաց Սյուքեմ, որովհետև ամբողջ Իսրայելը գնացել էր այնտեղ՝ նրան թագավոր դարձնելու համար։ |
Աբրամը կտրեց անցավ երկիրն իր երկարությամբ մինչև Սյուքեմի տարածքը՝ մինչև Բարձր կաղնին։ Այն ժամանակ այդ երկրում ապրում էին քանանացիները։
Այս բոլոր մարդիկ՝ մարտի պատրաստ ռազմիկները, խաղաղությամբ եկան Քեբրոն, որ Դավթին Իսրայելի թագավոր դարձնեն։ Մնացած իսրայելացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դավիթը դառնա թագավոր։
Երբ Նաբատի որդի Հերոբովամը, որը Սողոմոն արքայից Եգիպտոս էր փախել ու բնակվել Եգիպտոսում, լսեց այս բանը, վերադարձավ Եգիպտոսից։
Սողոմոնը մեռավ, և նրան թաղեցին իր հոր՝ Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Ռոբովամը։
Եվ առանձնացրին Կադեսը Գալիլեայում, Նեփթաղիմի լեռան վրա, Սյուքեմը՝ Եփրեմի լեռան վրա, և Արբոկ քաղաքը, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռան վրա.
Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։
Հերոբոաղի որդի Աբիմելեքը գնաց Սյուքեմ՝ իր մոր եղբայրների մոտ, խոսեց նրանց հետ և իր մոր հայրական ամբողջ ազգատոհմի հետ ու ասաց.