ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։
Բ Կորնթացիներին 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ուստի կարևոր համարեցի խնդրել եղբայրներին, որ ինձնից առաջ գան ձեզ մոտ և նախապատրաստեն ձեր՝ նախօրոք խոստացված նվերը, այնպես որ ձեր նվերը լինի իբրև առատաձեռնության դրսևորում և ոչ թե ժլատության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արդ անհրաժեշտ համարեցի եղբայրներին աղաչել, որ առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր՝ նախապես խոստացած նվերները, որպեսզի նվերը պատրաստ լինի որպես առատաձեռնություն և ոչ թե որպես ժլատություն։ |
ընդունի՛ր և իմ ընծաները, որ մատուցեցի քեզ, որովհետև ողորմեց ինձ Աստված, և ես ամեն ինչ ունեմ»։ Հակոբն ստիպեց նրան, և նա ընդունեց։
Դրանից հետո նա իր ամբողջ բանակով վերադարձավ Եղիսեեի մոտ ու կանգնելով նրա առջև՝ ասաց. «Հիմա համոզվեցի, որ չկա Աստված ամբողջ աշխարհում, այլ միայն՝ Իսրայելում։ Արդ, ընծա՛ ընդունիր քո ծառայից»։
Ամեն կիրակի ձեզնից յուրաքանչյուրը թող մի կողմ դնի այն խնայողությունը, որ կարողացել է հավաքել,
Այնպես որ աղաչեցինք Տիտոսին, որ ավարտին հասցնի օգնության այդ գործը նաև ձեր մեջ, ինչպես որ սկսել էր նախապես։
Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպեսզի այս գործի մեջ ձեր հանդեպ մեր ունեցած պարծանքը ի դերև չելնի, այլ, ինչպես ասում էի, ավելի պատրաստ լինեք։
Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։
Ասքան նրան ասաց. «Ինձ օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ անապատային երկիր տվեցիր, տո՛ւր ինձ նաև ջրերի աղբյուրներ»։ Եվ Քաղեբը, ըստ նրա խնդրանքի, նրան տվեց վերին աղբյուրներն ու հովիտների աղբյուրները։
Հիմա ընդունի՛ր այս ընծան, որ քո աղախինն իր տիրոջն է բերում, այն տո՛ւր իմ տիրոջ հետ գտնվող ծառաներին և