Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Կորնթացիներին 9:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Չլինի թե, երբ մակեդոնացիները մեզ հետ գան և ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասելու համար՝ դուք) ամոթով մնանք այդ գործի մեջ ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքի համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

որպեսզի չլինի թե երբ մակեդոնացիներն ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասենք՝ դուք) ամոթով մնանք այս գործում ձեր հանդեպ ունեցած պարծանքի համար։

Տես գլուխը



Բ Կորնթացիներին 9:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ մակեդոնացիներն ու աքայեցիները հոժարեցին հանգանակություն անել ի նպաստ այն աղքատ սրբերի, ովքեր գտնվում են Երուսաղեմում։


Ամեն կիրակի ձեզնից յուրաքանչյուրը թող մի կողմ դնի այն խնայողությունը, որ կարողացել է հավաքել,


Եվ ինչ որ ասում եմ, ոչ թե ըստ Տիրոջ ուզածի եմ ասում, այլ որպես մի անմիտ, որ պարծենալու վիճակի մեջ է գտնվում։


Եվ արդ, բոլոր եկեղեցիների առաջ նրանց նկատմամբ ցո՛ւյց տվեք ձեր սիրո և ձեր հանդեպ մեր պարծանքի ապացույցը։


որովհետև գիտեմ ձեր հոժարակամությունը և ձեր մասին պարծանքով եմ խոսել մակեդոնացիների մոտ, թե՝ «Աքայեցիներն անցյալ տարվանից պատրաստ են օգնություն անելու»։ Եվ ձեր նախանձախնդրությունը շատերի համար խթան եղավ։


Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։