Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։
Բ Կորնթացիներին 8:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թախանձագին աղաչում էին մեզ, որ շնորհ ունենան մասնակցելու սրբերին ուղարկվելիք օգնությանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը։ |
Եվ ով այս փոքրիկներից մեկին թեկուզ մի բաժակ սառը ջուր տա խմելու՝ իբրև աշակերտի, ճշմարիտ եմ ասում ձեզ, իր վարձը չի կորցնի»։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք բարիք անել նրանց։ Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա։
Բայց Անտիոքի աշակերտները որոշեցին, յուրաքանչյուրն ըստ իր կարողության, նպաստ ուղարկել Հրեաստանում բնակվող եղբայրների կարիքների համար,
Եվ երբ մկրտվեցին ինքն ու իր տունը, նա աղաչեց և ասաց. «Եթե ինձ Տիրոջը հավատացող եք համարում, իմ տո՛ւն մտեք և օթևանե՛ք»։ Եվ ստիպելով՝ մեզ տարավ։
որպեսզի ազատվեմ հավատի դեմ ապստամբներից, որ Հրեաստանում են, և որպեսզի Երուսաղեմում ծառայությունս ընդունելի լինի սրբերին,
Երուսաղեմի հավատացյալների համար կատարվող հանգանակության համար դուք և՛ս արեք այնպես, ինչպես պատվիրեցի գաղատացիների եկեղեցիներին։
Ճանաչում եք Ստեփանոսի ու Փորտունատոսի ընտանիքը, որ Աքայիա նահանգի առաջին պտուղներն են և իրենց նվիրեցին հավատացյալների ծառայությանը։ Հորդորում եմ ձեզ, եղբայրնե՛ր,
Այսուհետև քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ նրանց, ովքեր պատկանում են հավատի ընտանիքին։
և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։
Անարդար չէ Աստված, որ մոռանա ձեր գործերը և սերը, որ ցույց տվեցիք իր անունով, քանի որ ծառայում էիք սրբերին և ծառայում եք մինչև այժմ։