Բ Կորնթացիներին 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նույնիսկ եթե ձեզ տխրեցրի այդ նամակով, չեմ զղջում դրա համար, թեև զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է տխրեցրել ձեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ թեև ձեզ այն նամակով տրտմեցրի, չեմ զղջում (չնայած որ զղջացել էի), որովհետև տեսնում եմ, որ այդ նամակը մի կարճ ժամանակ է ձեզ տրտմեցրել։ |
Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։
Արդ, հենց այն, որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ի՜նչ մեծ ջանք արթնացրեց ձեր մեջ, կամ ի՜նչ ներողություն, կամ զայրույթ, կամ երկյուղ, կամ տենչանք, կամ նախանձախնդրություն, կամ վրեժխնդրություն։ Ամեն կերպ ցույց տվեցիք, թե դուք մաքուր եք այդ հարցում։
Ապա ուրեմն, եթե նույնիսկ ես ձեզ գրեցի, գրեցի ոչ թե նրա համար, ով զրկում է, ոչ էլ նրա համար, ով զրկվում է, այլ որպեսզի Աստծու առաջ հայտնի լինի մեր նկատմամբ ձեր ունեցած հոգածությունը։
Ոչ միայն նրա գալստյամբ, այլև այն մխիթարությամբ, որ նա ստացել էր ձեր մեջ։ Նա մեզ պատմեց ինձ տեսնելու ձեր սաստիկ ցանկության, ձեր լացի, իմ հանդեպ ձեր նախանձախնդրության մասին, այնպես որ ես է՛լ ավելի ուրախացա։
Արդ ուրախ եմ ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որովհետև ապաշխարության համար տրտմեցիք, որովհետև ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, որպեսզի մեզնից ոչ մի կշտամբանքի չարժանանաք։