Բ Կորնթացիներին 12:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ |
Հակոբն այդ տեղն անվանեց Տեսիլ Աստծու [𝕸 Պնիէլ], որովհետև «Աստծուն դեմ առ դեմ տեսա և ողջ մնացի»։
Երբ Ոզիասը հզորացավ, այնքան մեծամտացավ, որ անխուսափելի դարձավ նրա կործանումը։ Նա անիրավություն գործեց Տիրոջ՝ իր Աստծու դեմ. մտավ Տիրոջ տաճարը և խունկ ծխեց խնկի սեղանի վրա։
Երբ Բաբելոնից իշխանները դեսպաններ ուղարկեցին նրա մոտ՝ հարցնելու նրան իր երկրում եղած զարմանահրաշ գործերի մասին, Տերը ազատ թողեց նրան՝ փորձելու և գիտենալու համար, թե ի՛նչ կա նրա սրտում։
Իսրայելի տան համար այլևս խայթող տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցավ պատճառող փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից անարգեցին նրանց։ Ու կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը”»։
Եթե երկրի բնակիչներին չոչնչացնեք, ձեր կենդանի թողածները փուշ կլինեն ձեր աչքերին և նետեր՝ ձեր կողերին։ Նրանք ձեր թշնամիները կլինեն այն երկրում, որտեղ դուք եք բնակվում։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա տասնութ տարի կապել էր, մի՞թե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից»։
հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։
Ոմանք ասել են. «Նրա նամակները խիստ են ու ազդեցիկ, իսկ մարմնի տեսքը տկար է, խոսքը՝ արհամարհելի»։
Քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը՝ բերելով Քրիստոսի հնազանդությանը։
Հանդուրժում եք, երբ մեկը խաբում է ձեզ, երբ մեկը ստրուկի տեղ է դնում ձեզ, երբ մեկը լափում է ձեր ունեցածը, երբ մեկը կողոպտում է ձեզ, երբ մեկն արհամարհում է, երբ մեկն ապտակում է ձեզ։
Արդ, ես պիտի պարծենամ, թեև անօգուտ է։ Սակայն կպատմեմ ձեզ Տիրոջ տեսիլքների և հայտնությունների մասին։
որպեսզի չմեծամտանա իր եղբայրների մոտ, պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի, որպեսզի իր իշխանությունը, ինքը և իր որդիները երկարակյաց լինեն Իսրայելի որդիների մեջ»։
գոռոզամտանաս ու մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որը հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ քո ստրկության տնից,
Եվ ես ասացի. “Այլևս չեմ քշի այս ժողովրդին, որին սկսեցի կոտորել և նրան չեմ վերացնի ձեր առաջից։ Նրանք ձեզ համար փորձանք թող դառնան, և նրանց չաստվածները ձեզ համար գայթակղություն թող լինեն”»։