Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ Կորնթացիներին 11:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մի կողմ թողած մյուս նեղությունները և դեռ այն, որ շարունակ ամբոխն ինձ վրա էր կուտակվում, ինչպես նաև բոլոր եկեղեցիների հոգսերը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մյուս նեղություններից զատ ինձ վրա է կիտվում բոլոր եկեղեցիների ամենօրյա հոգսը։

Տես գլուխը



Բ Կորնթացիներին 11:28
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բառնաբասին ասաց. «Արի՛ վերադառնանք և շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը՝ տեսնելու, թե ինչպե՛ս են այն պահում»։


Միառժամանակ այստեղ մնալուց հետո ելավ հերթով շրջելու գաղատացիների երկրով և Փռյուգիայով՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին։


Այդ կողմերում շրջելուց և նրանց բազում խոսքերով մխիթարելուց հետո եկավ հարավային Հունաստան։


Սակայն եկեղեցին ամեն տեղ՝ ամբողջ Հրեաստանում, Սամարիայում ու Գալիլեայում խաղաղության մեջ էր և ամրանալով ու ընթանալով Տիրոջ երկյուղով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր։


Թե՛ հույների և թե՛ ոչ հույների, թե՛ իմաստունների և թե՛ անմիտների հանդեպ պարտական եմ,


Բայց ձեզ՝ հեթանոսներիդ, ասում եմ. որքան ժամանակ որ հեթանոսների առաքյալ եմ, մեծարելու եմ իմ պաշտոնը,


հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։


որոնք կյանքս փրկելու համար իրենց գլուխը վտանգի ենթարկեցին, որոնց ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև հեթանոսների բոլոր եկեղեցիները։


Միայն թե յուրաքանչյուր ոք թող ապրի Տիրոջից իրեն բաժին ընկած վիճակի մեջ, այնպես, ինչպես Աստված կանչեց իրեն։ Այսպես պատվիրում եմ բոլոր եկեղեցիներին։


Ուզում եմ, որ դուք գիտենաք, թե ինչպիսի նեղություն եմ կրում ձեր և լաոդիկեցիների համար, ինչպես նաև բոլոր նրանց համար, ովքեր ինձ չեն տեսել անձնապես,